«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Անժելա Նալբանդյանն այսօր դիմում է գրել` հրաժարվելով պատգամավորական մանդատից։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ է ու հասկանալի՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության դեռևս նախորդ տարի նոյեմբերին կայացրած և գործող որոշումը»,- նշել է Նալբանդյանն իր գրառման մեջ:
comment.count (0)