ԲՀԿ-ն սփյուռքի բարերարների կողմից ռազմական տեխնիկայի ներկրումը դյուրացնող օրինագիծ է առաջարկում |aysor.am|
06:59 - 12 նոյեմբերի, 2019

ԲՀԿ-ն սփյուռքի բարերարների կողմից ռազմական տեխնիկայի ներկրումը դյուրացնող օրինագիծ է առաջարկում |aysor.am|

aysor.am: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԺ այսօվա նիստի ժամանակ ներկայացրեց օրենքի նախագիծ, որտեղ հստակեցված են ռազմական տեխնիկայի ներկրման մեխանիզմները։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ արտերկրի մեր հայրենակիցները ցանկանում էին օգնել բանակին և հայրենիքին, մաքսայինում խնդիրներ էին ունենում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք ցանկանում ենք նմանօրինակ օրենքի նախագիծ ներկայացնել։

Վստահ եմ, որ բանակի մասին բոլորս նունքան նախանձախնդիր ենք։ Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի ավելի մատչելի և դյուրին գործողություններով իրականացնել առանձին բարերարների կողմից բացառապես ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործարքները։ Մենք այս նախագծով ցանկանում ենք մեր հարգանքն ու վստահությունը փոխանցել մեր սփյուռքի բարեկամներին, որպեսզի նրանց ապրանքը օրերով սահմանին չմնա», - ասաց պատգամավորը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն իր հերթին ողջունեց նման օրինագծի առկայությունը, քանի որ, դա, նրա խոսքով, շատ կարևոր խնդիր է լուծում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել