armenpress.am: Ավարտվել է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակում Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ»։ Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է տասը դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։
ռռդմաՆկատենք, որ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղը հիշատակվում է, որպես «Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջան»։
comment.count (0)