Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը |azatutyun.am|
10:25 - 11 նոյեմբերի, 2023

Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն այժմ Բրյուսելում է, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի Փաշինյան-Ալիև-Միշել ձևաչափով հանդիպում անցկացնելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը։

Հոկտեմբերի վերջին հենց Կլաարն էր տեղեկացրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենա ժամանակի սղության պատճառով։

Անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է եռակողմ ձևաչափով հանդիպմանը Բրյուսելում։

«Դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում՝ Հայաստանը պատրաստ է։ Երբ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմը պետք է համաձայն լինեն։ Առնվազն Հայաստանը միանշանակ համաձայն է: Երբ որ համաձայնություն լինի, այդ հանդիպումը տեղի կունենա»,- շեշտել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմից պարբերաբար հնչող հրավերներին, թե իրենք պատրաստ են բանակցությունների համար Մոսկվայում կողմերին հարթակ տրամադրել, Գրիգորյանն արձագանքել է, թե նման հրավերներից տեղյակ չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել