Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը կհիասթափվի այնպես, ինչպես Հայաստանը Ղարաբաղյան հակամարտությունում
15:28 - 15 նոյեմբերի, 2023

Էրդողանը հայտարարել է, թե Իսրայելը կհիասթափվի այնպես, ինչպես Հայաստանը Ղարաբաղյան հակամարտությունում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին, ասել է, թե տարածաշրջանային զարգացումները ևս մեկ անգամ հիշեցրել են՝ ինչ կենսական նշանակություն ունի Թուրքիայի համար պաշպտանական արդյունաբերության ոլորտում անկախացումը։

Դիմելով թուրք ազգին՝ Էրդողանը ընդգծել է ամեն բնագավառում, այդ թվում՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, ուժեղ և միասնական լինելու կարևորությունը և ինչքան էլ «իրենց հողերի նկատմամբ չար մտադրություն ունեցողները զգույշ վարվեն, միևնույն է բացահայտվում են»։

Էրդողանը, խոսելով Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի մասին, նաև հայտարարել է, թե Իսրայելը կհիասթափվի այնպես, ինչպես Հայաստանը Ղարաբաղյան հակամարտությունում։

«Հայաստանը տարիներ շարունակ մեր հողերի մասին անիրական երազանքներ էր հետապնդում։ Ղարաբաղյան պատերազմից հետո, սակայն, դասեր քաղեց և նստեց տեղը։ Հիմա էլ Իսրայելի ղեկավարներն են սկսել նման մոլորություններ արտահայտել։ Պետք չէ անհանգստանալ, նրանք նույնպես կբախվեն այնպիսի հիասթափության, ինչպես հազարամյակների ընթացքում անհամար երազողներ։ Մեր հարևաններին մեր դեմ հրահրողների, ՔԲԿ-ին («Քրդական բանվորական կուսակցություն») մեզ վրա սանձազերծողներին, FETÖ-ին («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն») մեր մեջ բերողների հավակնությունները կշարունակենք տապալել։ Սրա համար նախևառաջ հարկավոր է ամրապնդել մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոնս, միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող տապալել»,- ասել է Էրդողանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել