Սասստեքսն այս ձմռանը չի աշխատի |tsayg.am|

09:01 - 11 նոյեմբերի, 2019

tsayg.am: «Սասստեքս» կարի արտադրամասի դռները փակ են, մի քանի օր է կարի մեքենաները չեն աշխատում: «Սասստեքսը» փաստացի, դադարեցրել է գործունեությունը:

Այս մասին բազմաթիվ լուրեր շրջանառվեցին նաեւ համացանցում: Արտադրամասի ներկայացուցիչը շեշտում է․ «Սասստեքսը» ոչ թե փակվում է, այլ ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը:

2020 թվականին կարի արտադրամասը կվերսկսի աշխատանքը, առաջնային նպատակը արտադրանքը արտերկիր տանելն է, -նշում է Ներսես Տասչյանը։ Սակայն մինչ այս փակ կմնան արտադրամասի դռները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել