ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն․ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան |aysor.am|
11:27 - 17 նոյեմբերի, 2023

ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն․ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան |aysor.am|

aysor.am: ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներն ուսանողներ չեն։ Այս մասին Aysor.am-ին հայտնել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։

«Աշխատողներից են, նկուղային հարկում իրենց տեղն ունեին»,- ասել է նա՝ հստակեցնելով, որ պայթյունը տեղի չի ունեցել բուհի լաբորատորիայում։

ԵՊՀ 1-ին մասնաշենքում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տեղակայված են մի քանի ֆակուլտետներ, տեղակայված է նաև քիմիայի ֆակուլտետը, բայց քիմիական ոչ մի նյութի հետ կապ չունի սենյակը, ԵՊՀ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

Նա նշեց, որ սխալ է շրջանառվող վարկածը, թե քիմիական նյութերն են եղել պայթյունի պատճառը։

«Հիմա համապատասխան գործողություններ են իրականացվում, տարածքը հետաքննվում է, քիմիական ոչ մի նյութ չի այրվել։ Նախնախական տեղեկություններով՝ հոսանքի խնդիր է եղել»,-տեղեկացրեց խոսնակը։

Նա նշեց, որ ուսանողներն ու աշխատակիցները շենքից տարհանվել են, դասապրոցեսը շարունակվում է մյուս մասնաշենքերում։

Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով մեկ մարդ մահացել է, 3 հոգի՝ հոսպիտալացվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել