tert.am: Արցախի խորհրդարանի բոլոր 5 խմբակցությունների ներկայացուցիչները հավաքվել են և քննարկել ԱԺ նիստ անցկացնելու անհրաժեշտությունը: Այս մասին ասաց ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության քարտուղար Վահրամ Բալայանը:
Նա նշեց, որ Արցախի ԱԺ նիստ հրավիրելու հարցով սեպտեմբերի վերջից պարբերաբար քննարկումներ են տեղի ունեննում, բայց առայժմ, ըստ նրա, քաղաքական կոնսենսուս չկա:
«Խոսակցություններ են, կոնկրետ չեմ կարող ասել՝ դա կլինի, թե չի լինի, կամ կլինի ընդհանրապես: Ուզում եմ ասել՝ հստակություն դեռ չկա»,- նշեց նա:
Մեկ այլ քաղաքական ուժի՝ «Արդարություն» խմբակակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը ևս հաստատեց, որ 5 խմբակցություններով հավաքվել են և քննարկումներ ունեցել․ «Չի բացառվում, որ առաջիկայում ԱՀ ԱԺ նիստ գումարվի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)