azatutyun.am: Կրեմլը դեռ չգիտի՝ արդյո՞ք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ-պաշտոնական և ԵԱՏՄ տարեվերջյան գագաթնաժողովներին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Դմիտրի Պեսկովն ասել է, որ բոլորը հրավիրված են։
«Հայկական կողմը լավ գիտի, որ բոլորը հրավիրված են, որ սա ավանդական ձևաչափ է։ Իհարկե մենք նրան կսպասենք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
comment.count (0)