Հայաստանը Հնդկաստանից կստանա MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ
 |armenpress.am|
12:48 - 20 նոյեմբերի, 2023

Հայաստանը Հնդկաստանից կստանա MArG 155 տեսակի անվավոր ինքնագնաց հաուբիցներ |armenpress.am|

armenpress.am: Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար:

Այս մասին հաղորդում է հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը՝ նշելով, որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղությամբ:

«Հայաստանի հետ գործարքը հիմնված է երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության վրա, որի արդյունքում Հնդկաստանը պաշտպանական սպառազինության առանցքային մատակարար է դարձել Հայաստանի համար: 2020 թվականին Հայաստանը Հնդկաստանից ձեռք է բերել 4 միավոր Swathi շարժական ռադարներ, իսկ 2022 թվականի սեպտեմբերին ստորագրվել է Pinaka բազմափող հրթիռային կայանների, հակատանկայի հրթիռների և տարբեր տեսակի զինամթերքի ձեռքբերման 245 միլիոն դոլարի պայմանագիր», - գրում է պարբերականը:

«MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում», - հավելում է հարթակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել