«Մայր Հայաստան» դաշինքն առաջարկեց նիստի բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, հակառակ դեպքում չեն մասնակցի |news.am|
10:45 - 21 նոյեմբերի, 2023

«Մայր Հայաստան» դաշինքն առաջարկեց նիստի բոլոր հարցերը դարձնել զեկուցվող, հակառակ դեպքում չեն մասնակցի |news.am|

news.am: Երևանի ավագանու նիստի օրակարգում հարցերի գերակշիռ մասը չզեկուցվող է, եթե այդ սկզբունքով է լինելու աշխատանքը, մենք նիստին չենք գրանցվելու և չենք մասնակցելու: Այս մասին այսօր՝ ավագանու նիստի սկզբում, հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Առաջարկում եմ բոլոր հարցերը դարձնել զեկուցվող»,- ասաց նա:

Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Երբ կհասնենք օրակարգին և օրակարգի ամեն հարց, դուք որպես խմբակցության ղեկավար իրավասու կլինեք առաջարկել չզեկուցվողիցվ դարձնել զեկուցվող: Օրինակ, այստեղ ունենք հարցեր, Յուրի Սահակյանի, Ալպիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման մասին: Այս բոլոր հարցերը, որը կցանկանաք, կդնեք քվեարկության»:

Նշենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 19 հարց, որից զեկուցվող է միայն 6-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել