Ադրբեջանի Միլի մեջլիսը ԱՄՆ-ի դեմ հայտարարություն է ընդունել |1lurer.am|
14:39 - 21 նոյեմբերի, 2023

Ադրբեջանի Միլի մեջլիսը ԱՄՆ-ի դեմ հայտարարություն է ընդունել |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի խորհրդարանում Վաշինգտոնի դեմ հայտարարություն է ընդունվել: Միլի մեջլիսը դատապարտել է Ադրբեջանի դեմ ԱՄՆ Սենատի ընդունած օրինագիծը՝ այն անվանելով լուրջ հարված երկկողմ հարաբերություններին։ Փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան կողմի քայլը լուրջ խոչընդոտ է տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին:

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է ԱՄՆ-ին նաև Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու և նախկինում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին աջակցելու համար:

Ըստ հայտարարության՝ որպես միջնորդ՝ Վաշինգտոնը կորցրել է Ադրբեջանում ունեցած հեղինակությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել