Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Ազգային ժողովին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների և պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը, ինչպես նաև առանձին դեպքերում կբարձրանա փողերի լվացման դեպքերի կանխման արդյունավետությունը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում 2020-2023 թվականների առաջին կիսամյակների ընթացքում գրանցված առուվաճառքի և նվիրատվության, ինչպես նաև գրանցված բոլոր գործարքների ընդհանուր քանակների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրությունը վկայում է, որ նվիրատվության գործարքների քանակի տեսակարար կշիռը գործարքների ընդհանուր քանակում նկատելի աճել է՝ իր հետ բերելով նվիրատվության գործարքների ռիսկայնության բարձրացում: Հետևաբար նախագծով առաջարկվում է կատարել օրենսդրական փոփոխություն, անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության:
comment.count (0)