Երևանը հայտարարում է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա |azatutyun.am|
20:42 - 22 նոյեմբերի, 2023

Երևանը հայտարարում է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա |azatutyun.am|

azatutyun.am: Սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությա նը» հայտնեցին, որ հանձնաժողովների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն այս պահին չկա։

Նախօրեին Ադրբեջանից ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ հնչեց, բայց Բաքուն չէր հստակեցրել, թե որ պաշտոնյաների մասնակցությամբ։ Երևանից այսօր առավոտյան պատասխանեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել