Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում
11:20 - 23 նոյեմբերի, 2023

Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում

Նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ Խոսնակ Անի Բադալյանը․

«Ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների` ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել