factor.am: Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նոյեմբերի 29-ին ներկայանալու է Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնեցին Բաբայանի մամուլի ծառայությունից։
Նրա գրասենյակից փոխանցեցին, որ Սամվել Բաբայանը քննիչ հանձնաժողով է ներկայանում, քանի որ 44-օրյա պատերազմի ընթացքում զբաղեցրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նշենք, որ հանձնաժողովի ձևավորման փուլում Սամվել Բաբայանն ընդգրկված էր հանձնաժողովի կազմում որպես խորհրդատու, սակայն, մեկ նիստի մասնակցելուց հետո հրաժարվեց այդ գործառույթից։
comment.count (0)