Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ |news.am|
14:04 - 29 նոյեմբերի, 2023

Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ |news.am|

news.am: Ներկա պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շփման պլաններ չկան։ 

Այս մասին ասել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով, եթե Փաշինյանը գնա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի վերջին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը, դա կլինի երկու ղեկավարների [Փաշինյան-Պուտին] երկխոսության հիանալի հնարավորություն։

Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին Հայաստանը պետք է ստանձնի ԵԱՏՄ նախագահությունը: Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ որոշում այս պահին չկա, բայց անձամբ ինքը կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել