Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
19:49 - 29 նոյեմբերի, 2023

Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել

 Երևանի 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն: Ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացման, այնպես էլ էներգաարդյունավետացման միջոցառումներ: 

Ինչպես  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել են «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ծրագրի վարկային, ծրագրի իրականացման ու համագործակցության համաձայնագրեր: 

Փաստաթղթերը ստորագրել են նախարար Վահե Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու բանկի վարչությունների գծով տնօրեն Լիոնել Ռապային: 

Եվրոպական ներդրումային բանկից էլ տեղեկացնում են, որ ԵՆԲ-ի 25 միլիոն եվրո արժողությամբ վարկը և ԵՄ-ի 11 միլիոն եվրո արժողությամբ  դրամաշնորհը կօգնեն բարելավել Երևանի 6 պոլիկլինիկաների և 32 մանկապարտեզների էներգաարդյունավետությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել