Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիատրովսկուն: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի պատվիրակությունը Երևանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու քաղաքների միջև հաստատված ծրագրերի ընթացքն ու նախանշել առաջիկա անելիքները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված համագործակցության ծրագիրը թարմացնելու նպատակով:
comment.count (0)