Ադրբեջանի գլխավոր շտաբի պետն այցելել է Հայաստանի հետ սահմանային դիրքեր ու զորամասեր
 |azatutyun.am|
17:01 - 02 դեկտեմբերի, 2023

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետն այցելել է Հայաստանի հետ սահմանային դիրքեր ու զորամասեր |azatutyun.am|

azatutyun.am:  Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել են Հայաստանի հետ սահմանային հատվածներում՝ Կեդաբեկի, Դաշքեսանի ու Քելբաջարի շրջաններում տեղակայված զորամասեր ու դիրքեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից APA գործակալությանն ասել են, որ Գլխավոր շտաբի պետը տվյալ ուղղություններում տեղակայված զինվորականներն փոխանցել է երկրի նախագահի կողմից դրված խնդիրները և դրանք իրագործելու կոնկրետ ցուցումներ տվել։

Այցի ընթացքում ստուգվել է բարձր լեռնային տեղանքում գտնվող ստորաբաժանումների ծառայության կազմակերպումն ու մարտական հերթապահության մակարդակը։ Զեկուցվել է, որ դիրքերում շուրջօրյա մարտական հերթապահություն է իրականացվում։

Վելիևն այցելել է նաև հրետանային ու ինժեներական զորամասեր, ինչպես նաև «Կոմանդո» հատուկ ուժերի ստորաբաժանում, որտեղ հետևել է նրանց վարժանքներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել