Բորելը և Աբդոլահիանը հեռախոսով քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը
 |azatutyun.am|
16:56 - 04 դեկտեմբերի, 2023

Բորելը և Աբդոլահիանը հեռախոսով քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը հեռախոսով քննարկել են Գազայում ստեղծված իրավիճակը: Այդ մասին հաղորդագրությունը Բորելը տեղադրել է X-ի էջում:

«Լուծումը կարող է լինել միայն քաղաքական, և դրա հիմքում պետք է դրվի երկու պետությունների գաղափարը: Մենք պետք է թույլ չտանք, որ հակամարտությունը տարածվի այլ շրջաններ:

«Ես կոչ եմ արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը և ակտիվորեն աշխատել տարածաշրջանում լարվածությունը կանխելու համար»,- նշել է բարձր ներկայացուցիչը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել