Մենք բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հարցում. փոխարտգործնախարար |news.am|
12:42 - 05 դեկտեմբերի, 2023

Մենք բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի հարցում. փոխարտգործնախարար |news.am|

news.am: Վրաստանի, Հնդկաստանի եւ Իրանի հետ ջերմ հարաբերությունները հիմնված են այդ երկրների հետ վաղեմի փոխշահավետ կապերի վրա։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Նա նշել է, որ Հայաստանը ձգտում է զարգացնել ավանդական կապերը Իրանի հետ։

«Մենք ակտիվ քայլեր ենք նախաձեռնում մեր համագործակցության տնտեսական բաղադրիչն ավելացնելու համար, այդ թվում բազմակողմ համագործակցության մակարդակով։

Այս իմաստով կարեւոր նշանակություն ունեն բեռնափոխադրումերը, ենթակառուցվածքային նախագծերը, էներգետիկ եւ տարածաշրջանային ծրագրերի զարգացումը։

Իրանը Հայաստանի չորրորդ տնտեսական գործընկերն է, այդ երկրով է անցնում դեպի հարավ, Մերձավոր Արեւելք Հայաստանի տարանցիկ ուղին։

Մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ, սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում»,- ավելացրել է փոխարտգործնախարարը։

Ինչ վերաբերում է Վրաստանի եւ Հայաստանի հարաբերություններին, ապա երկու երկրները, նրա խոսքով, ձեռնարկում են քայլեր եղբայրական հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել