ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով
 |armenpress.am|
15:30 - 05 դեկտեմբերի, 2023

ՀԱՊԿ երկրները պարտավորվել են բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ զերծ մնալու ուժի կիրառումից և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասված է ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում։

«Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ զերծ մնալու միջպետական ​​հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից և խաղաղ ճանապարհով լուծելու մեր և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները», - ասվում է տեքստում։

Փաստաթուղթը նաև ընդգծում է «անհատական ​​և հավաքական ինքնապաշտպանության անօտարելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»։ Բացի այդ, նշվում է, որ ՀԱՊԿ երկրները մտադիր են «շարունակել համատեղ գործունեությունն՝ ուղղված անվտանգության պահպանմանը և կազմակերպության պատասխանատվության գոտում ապակայունացնող ազդեցությունների կանխմանը»:

«Ընդգծում ենք դրա (խմբ․՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու) պարագծի երկայնքով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համար սպառնալիքներ ստեղծող սպառազինության համակարգերի տեղակայման անընդունելիությունը», - ասվում է հռչակագրում։

Բացի այդ, նշվում է, որ ՀԱՊԿ-ը չի ընդունում միակողմանի հարկադրանքի միջոցները, որոնք կիրառվում են ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ՝ որպես միջազգային հարաբերություններում քաղաքական, տնտեսական և ֆինանսական ճնշման գործիքներ։

«Մենք չենք ընդունում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ սադրիչ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել վտանգավոր միջադեպերի և ռազմաքաղաքական լարվածության աճի: Մենք խորը մտահոգություն ենք հայտնում զինված հակամարտության գոտիներ օտարերկրյա ահաբեկիչ-զինյալների տեղաշարժի առնչությամբ»,- ասվում է տեքստում։

ՀԱՊԿ խորհրդի հռչակագրում նշվում է, որ կազմակերպության անդամները վճռական են հավաքական անվտանգության համակարգի հետագա ամրապնդման ջանքերն ընդլայնելու հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել