Վրաստանում Ուկրաինայի դեսպանը ռուս պատգամավորի ելույթի ժամանակ լքել է դահլիճը |aliq.ge|
06:38 - 20 հունիսի, 2019

Վրաստանում Ուկրաինայի դեսպանը ռուս պատգամավորի ելույթի ժամանակ լքել է դահլիճը |aliq.ge|

aliq.ge։ Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը՝ ի նշան բողոքի լքել է դահլիճը: Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Հարցին, թե ինչու լքեց դահլիճը, Ուկրաինայի դեսպանն ասել է. «Որովհետեւ չեմ ուզում լսել ՌԴ-ին»:

Ուկրաինայի դեսպանի խոսքով՝ խորհրդարանը շատ կարևոր դեր ունի ժողովրդավարական երկրներում:

ՌԴ-ի դումայի պատգամավոր Գավրիլովը, այլ օրենսդիրների հետ միասին, ժամանել է Թբիլիսի, մասնակցելու Ուղղափառ եկեղեցու գլխավոր ասամբլեայի 26-րդ նստաշրջանին: Նա ղեկավարում է ռուսական պատվիրակությունը:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել