Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում․ Կրեմլ
13:33 - 18 սեպտեմբերի, 2024

Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում․ Կրեմլ

Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի վերաբերյալ նրա գնահատականի հարցում։ Կազմակերպությունը որևէ վտանգ չի ներկայացնում Հայաստանի ինքնիշխանության համար։ 

Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պետք է կտրականապես չհամաձայնենք Փաշինյանի հետ։ Հայաստանի ինքնիշխանությանը ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի սպառնում և չի կարող սպառնալ։ Ընդհակառակը, այս կազմակերպությունը պաշտպանում է անդամ պետությունների ինքնիշխանությունը։ Բայց մենք համբերատարորեն կշարունակենք Հայաստանի ղեկավարությանը տեղեկացնել այս դիրքորոշման մասին»,- լրագրողներին ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը սառեցրել է ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել