ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ․ ԿԿՀ նախկին նախագահը՝ ճնշումների մասին
17:36 - 06 դեկտեմբերի, 2023

ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ․ ԿԿՀ նախկին նախագահը՝ ճնշումների մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ և անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը այսօր ԱԺ-ում հայտարարեց իր գործունեության ընթացքում ճնշումների մասին։

Մանրամասնելով՝ Հարությունյանը նշեց, որ ԱԱԾ-ից եղել է զանգ՝ կոնկրետ սուբյեկտի վերաբերյալ կայացված բարեվարքության եզրակացության առնչությամբ։ Նրա խոսքով՝ ասել են, որ «բացասական եզրակացությունը այն թեկնածուի մասով, որ ԱԺ-ում պիտի քվեարկվեր, արժանացել է բացասական եզրակացության, և դա անհանդուրժելի է»։

«Նաև ներկայացվել է որպես ազգային անվտանգության խնդիր, քանի որ այդ թեկնածուի ընտրվելը պետք է ապահովվեր․ վերջին նախադասությունը գուցե շատ սուր հնչի», - նշեց ԿԿՀ նախկին նախագահը։ 

Նրա խոսքով՝ ինքն անմիջապես զանգի մասին տեղեկացրել և փորձել է ճշգրտում անել, թե արդյոք դրա մասին՝ որպես երեւույթի, կառավարությունը տեղյակ է, թե ոչ․ «Եւ շնորհակալություն հայտնեմ, որ արձագանքն անմիջապես եղել է, և նման վարքագիծ այլեւս չի դրսեւորվել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել