ՌԴ-ն ողջունում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը
 |armeniasputnik.am|
13:57 - 08 դեկտեմբերի, 2023

ՌԴ-ն ողջունում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Մոսկվայում գոհունակությամբ են ընդունել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի համատեղ հայտարարությունը, որը վերահաստատում է երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու փոխադարձ մտադրությունը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Ողջունում ենք Բաքվի և Երևանի միջև հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման մասին պայմանավորվածությունը։ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր տանում ձերբակալված անձանց փոխանակման գաղափարը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Դա նպաստում է փոխվստահության ամրապնդմանը և նոր հնարավորություններ է բացում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի առաջմղման գործում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ համալիր պայմանավորվածությունների հունով»,-նշել է Զախարովան։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղ պայմանագրի կնքմանն ու քաղաքացիական հասարակության գծով շփումներին:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել