azatutyun.am: Դեկտեմբերի 25-ին Ադրբեջանից Չեչնիա ուղևորվող մարդատար ինքնաթիռի զոհերի հիշատակին Ադրբեջանում այսօր սգո օր է հայտարարված։ Պետական շենքերի բոլոր դրոշները խոնարհված են։
Ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի տարածքում։ «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է, որ նախնական տեղեկություններով ինքնաթիռը բախվել է թռչունների երամի, ինչն էլ դարձել է կործանման պատճառը։ Ինքնաթիռում 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է եղել։
Վերջին տվյալներով հաղորդվում է 38 զոհի, 29 վիրավորի մասին։
Ինքնաթիռի կործանման դեպքով Բաքվում քրեական գործ է հարուցվել։ Ղազախստանը ևս հաղորդել է քրեական գործ հարուցելու մասին՝ նշելով նաև, որ կառավարությունը հանձնաժողով է ստեղծել վթարի պատճառները հետաքննելու համար։
comment.count (0)