Կառավարող մեծամասնությունը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ. Մարիա Կարապետյան
 |azatutyun.am|
16:44 - 08 դեկտեմբերի, 2023

Կառավարող մեծամասնությունը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ. Մարիա Կարապետյան |azatutyun.am|

azatutyun.am: Դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ Հայկուհի Հարությունյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում: Նա ավելի վաղ նախագահում էր հանձնաժողովը։

«Ազատությունը» նաև այս թեմայի շուրջ զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ:

- Ինչո՞ւ չընտրեցիք Հայկուհի Հարությունյանին, դուք գիտեք, որ քաղհասարակությունը քննադատում է ձեզ դրա համար:

- Նախ, ես կարծում եմ, քաղաքացիական հասարակության մի մասը մեզ հետ անհամաձայն է, կան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք նույնպես կուզենային ավելի լավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կառավարում տեսնել, որովհետև տեսնում ենք հեռացող կամ արդեն իսկ պաշտոնը լքած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի մասին: Ազգային ժողովը կամ կառավարող մեծամասնությունը ընդամենը ցանկանում է առավել ուժեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ունենալ: Սա չի նշանակում, որ նախորդ 4 տարում ոչինչ չի արվել: Նսեմացվում է ամբողջ աշխատանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, պարզապես մեր իրավունքն է պաշտոնը լքելուց հետո..., նախ, հարց է՝ արդյոք անձը կցանկանա՞ կրկին առաջադրվել, դա նոր փուլ է, նոր փորձ է, այսինքն, կարող են մրցակիցներ ևս լինեն, և ամբողջությամբ մեր իրավունքն է որոշել, որ պաշտոնավարումից հետո մեկ այլ անձ կարող է պաշտոնավարել:

Մեր խմբակցության հետ տիկին Հարությունյանի հանդիպումից հետո՝ մեկ շաբաթ, 10 օր, ընդ որում, մենք չէինք մասնակցում այդ բանավեճին, սպասում էինք մինչև կգա համապատասխան Ազգային ժողովի նիստը, մի ամբողջ ալիք բարձրացավ, տիկին Հարությունյանը ևս մասնակցություն ունեցավ, խոսակցությունը տանելով այնպիսի դաշտ, կարծես թե մեր հայտարարագրերի շուրջ է միայն դժգոհությունը, բայց սա բոլորովին այսպես չէ:

 - Արդյոք այդքան էական դետալներ են, որ նույնիսկ չմասնակցեիք քվեարկությանը և այսպես նրքան ճանապարհեիք, թե՞ այնուամենայնիվ, գուցե վկայում է, որ դուք եք քննադատության նկատմամբ անհանդուրժող:

- Ես մտադրություն չունեի հրապարակավ ասելու, որ տիկին Հարությունյանը քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչի դուրս է մղել իրենց աշխատավայրից, ես չէի ցանկանում հրապարակային էսկալացնել իրավիճակն այս հարցի շուրջ: Փակ հանդիպման ժամանակ իրեն այս հարցադրումն արել էի, բայց նաև տիկին Հարությունյանը խաղադրույքները, այսպես ասած, բարձրացնելով, մեր հասցեին հնչեցնելով մեղադրանքներ, որոնք անհիմն են, թե մենք մեր հայտարարագրերի շուրջ հարցերի պատճառով իրեն չենք ցանկացել վերընտրել դրդեց, որպեսզի այդ խոսակցությունը ստանա նաև այդպիսի դրսևորում և վերջում, այո, մենք չմասնակցենք այդ քվեարկությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել