Պաշտպանական սարքավորումներ, կիբեռհարձակումների և ապատեղեկատվության դեմ պայքար․ ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին
 |armenpress.am|
12:41 - 12 դեկտեմբերի, 2023

Պաշտպանական սարքավորումներ, կիբեռհարձակումների և ապատեղեկատվության դեմ պայքար․ ինչ կարող է ենթադրել ԵՄ-ի հնարավոր աջակցությունը Հայաստանին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Միության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն պարզաբանել է, թե ինչ է ենթադրում Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Հայաստանին հնարվոր աջակցությունը, որի շուրջ քննարկումների մասին ավելի վաղ հայտարարել էր ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչ է ենթադրելու այդ աջակցությունը,  Ստանոն ասել է, որ աջակցությունը քննարկվում է անդամ երկրների կողմից՝ հաշվի առնելով հայ գործընկերների կարիքներն ու խնդրանքը։

«Դա կարող է լինել դաշտային հիվանդանոց, պաշտպանական սարքավորումներ, բայց կարող է նաև մեծացնել կիբեռհարձակումների, ապատեղեկատվության դեմ պայքարելու կարողությունները։ Սպեկտրը շատ լայն է, և անդամ պետությունները պետք է որոշում կայացնեն, թե ի վերջո ԵՄ-ն ինչ պետք է անի՝ արտացոլելով այն, ինչ Հայաստանը սահմանում է որպես ամենահրատապ կարիքներ», - ասել է Ստանոն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել