Երևանի կենտրոնական հատվածում որոշ ժամանակով կդադարեցվի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Այսօր ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06։00-ը ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Պուշկինի փողոց հատվածի երթևեկությունը»,–ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երթևեկության դադարեցումը պայմանավորված է Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով։
comment.count (0)