«Վերածնունդ» թաղամասի կառուցման համար խնդիրներ են ստեղծում. շահառուները բողոքի ակցիա են իրականացնում |news.am|
17:14 - 16 դեկտեմբերի, 2023

«Վերածնունդ» թաղամասի կառուցման համար խնդիրներ են ստեղծում. շահառուները բողոքի ակցիա են իրականացնում |news.am|

news.am: Վերածնունդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Բնակիչները բողոքում են, որ քաղաքապետարանը չի թույլատրում հատել 35 ակացիա տեսակի ծառերը, որպեսզի թաղամասի գազատար եւ ջրատար հասնի:

Թաղմասի շահառու Կարեն Բալումյանը պատմեց, որ խնդրով կառուցապատողը դիմել է քաղաքապետարանին, ենթադրում է, որ ծառերի տեղափոխման հարցով են դիմել:

«Ավանը ունի 1000 շահառու, այսինքն ամենաքիչը 3500 բնակիչ է ունենալու, հիմա ստացվում է, որ 35 ակացիայի չտեղափոխելը ավելի կարեւոր հարց է, քան 3500 բնակչի հարցը: Չեմ կարծում, որ այդ ծառերի տեղափոխումը շատ լուրջ խնդիր է, եթե նույնիսկ տեղափոխման դեպքում այդ ծառերը կարող են վնասվել եւ չորանալ, մենք մեծ համայնք ենք ու մենք պատրաստ ենք այստեղ 35-ի փոխարեն 350 ակացիա տնկենք, սա մեծ խնդիր չէ»,- ասում է նա՝ նշելով, որ այլընտրանք էլ չեն նշում քաղաքապետարանից, թե ինչպես պետք է խնդիրը լուծվի:

Բալումյանը ասաց, որ շահառուներից շատերը վարձով են բնակվում եւ արդեն 5 տարի հիպոթեք սպասարկում, այժմ լուրջ խնդրի առաջ են կանգնել:

«Այս մարդիկ շատ մեծ վարձեր են վճարում եւ միաժամանակ հիպոթեք վճարում, մարդիկ կան, որ լրիվ կահավորել են բնակարանները ու սպասում են շահագործման»,-ասաց նա:

Բալումյանը նշեց, որ կառուցապատողը անընդհատ շահագործման  ժամկետներ է նշում, սակայն խախտում է, եւ իրենք այլեւս չեն սպասելու այդ ժամկետներին, այլ քայլերի են դիմելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել