Թուրքիային F-16-ների վաճառքը Կոնգրեսում կապում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հարցում Անկարայի դիրքորոշման հետ. Միլլեր |azatutyun.am|
09:37 - 19 դեկտեմբերի, 2023

Թուրքիային F-16-ների վաճառքը Կոնգրեսում կապում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու հարցում Անկարայի դիրքորոշման հետ. Միլլեր |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ արտաքին գերատեսչությունը դեմ չէ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, սակայն Անկարային հիշեցնում է, որ Կոնգրեսը հարցը կապում է Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալու խնդրի հետ:

Այդ մասին դեկտեմբերի 18-ին ասել է Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք, մեր հերթին, աջակցում ենք Թուրքիային F-16-ների վաճառքին (...): Բայց Կոնգրեսում կան մարդիկ, ովքեր ասում են, որ վաճառքը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, եթե Թուրքիան հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Եվ մենք Թուրքիային կոչ ենք անում հնարավորինս արագ դա անել»,- ասել է խոսնակը:

Դեկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, թե F-16 կործանիչների մատակարարման խնդրում հույսը դնում է ԱՄՆ-ի կողմից փոխադարձության կարգով որոշում կայացնելու վրա՝ ի պատասխան Թուրքիայի խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի վավերացմանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել