ՀՖՖ-ն ցավակցել է Նիկոլայ Ղազարյանի մահված կապակցությամբ
16:33 - 19 դեկտեմբերի, 2023

ՀՖՖ-ն ցավակցել է Նիկոլայ Ղազարյանի մահված կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի մահվան կապակցությամբ:

ՀՖՖ-ի տարածած ցավակցական հաղորդագրության մեջ ասվում է. « Խորը վշտով տեղեկացանք, որ 76 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Արարատ-73-ի հարձակվող Նիկոլայ Ղազարյանը։

Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 1973 թվականին Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին ակումբի հետ դարձել է արծաթե մեդալակիր։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ՝ դառնալով 67 գոլի հեղինակ։ Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ 1992 թվականից Հայաստանի հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ էր, ֆեդերացիայի առաջին նախագահը մինչև 1994 թվականը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Նիկոլայ Ղազարյանի ընտանիքին և հարազատներին»:

Նիկոլայ Ղազարյանը մահացել է դեկտեմբերի 19-ին։ Նրա մահվան պատճառը ծանր հիվանդությունն էր։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել