sport.news.am: «Կրասնոդարն» առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը։ Վերջին տուրում Մուրադ Մուսաեւի գլխավորած թիմը տանը 3:0 հաշվով պարտության մատնեց Մոսկվայի «Դինամոյին» եւ 67 միավորով ապահովեց առաջին տեղ։
«Կրասնոդարի» կազմում ոսկե մեդալակիր դարձավ նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը «Դինամոյի» դեմ խաղում դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։
comment.count (0)