Ղրղզստանում հավանության են արժանացրել դրոշի փոփոխման նախագիծը |armeniasputnik.am|
12:06 - 20 դեկտեմբերի, 2023

Ղրղզստանում հավանության են արժանացրել դրոշի փոփոխման նախագիծը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ղրղզստանի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրի դրոշի փոփոխման մասին օրինագիծը։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը։

«Պատգամավորներն ուսումնասիրել և երկրորդ ու երրորդ ընթերցմամբ ընդունել են «Ղրղզստանի Հանրապետության «Պետական խորհրդանիշների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը», – հայտնել է մամուլի ծառայությունը։

Նախաձեռնության հեղինակներն են խորհրդարանի խոսնակ Նուրլանբեկ Շաքիևն ու պատգամավոր Ուլան Պրիմովը։ Պետական դրոշի տարրի փոփոխմանն աջակցել է նախագահ Սադիր Ժապարովը։

Ավելի վաղ Ղրղզստանի կառավարությունն աջակցություն էր հայտնել երկրի դրոշի վրա արևի պատկերի փոփոխման գաղափարին, քանի որ այն արևածաղկի էր նման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել