2025-26 մրցաշրջանից սկսած ՀՀ–ում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել 5-ի. Մելիքբեկյան |armeniasputnik.am|
14:59 - 23 դեկտեմբերի, 2023

2025-26 մրցաշրջանից սկսած ՀՀ–ում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել 5-ի. Մելիքբեկյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: 2025-26 մրցաշրջանից Հայաստանում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել 5-ի: Այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նիստում հայտարարել է ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Նա հիշեցրել է, որ արձրագույն խմբում ներկայումխաղում է 10 թիմ, առաջինում՝ 15, որոնցից 8-ը բարձրագույն խմբի ակումբների երկրորդ թիմերն են, 7-ը՝ անկախ ակումբներ: Եվս մի քանի նոր ակումբներ են դիմել ֆեդերացիային՝ հաջորդ մրցաշրջանի համար գրանցվելու նպատակով: Այդ դեպքում երկրի առաջնությունում բարձրագույն և առաջին լիգաներին կավելանա երկրորդը։

Մելիքբեկյանը նաև հիշեցրել է, որ անցնող տարում բացվել է սիրողական Բ լիգա (ի լրացումն Ա-ին): Այսպիսով, հավելել է նա, 2025-26 մրցաշրջանից սկսած Հայաստանում ֆուտբոլային լիգաների թիվը կարող է հասնել հինգի, որոնցից երկուսը կլինեն պրոֆեսիոնալ, մեկը՝ կիսապրոֆեսիոնալ և երկուսը՝ սիրողական:

Նշենք, որ այսօրվա նիստում կայանալու են նաև ֆեդերացիայի նախագահի ընտրությունները. Մելիքբեկյանից բացի այդ պաշտոնի համար առաջադրվել է հայտնի ֆուտբոլիստ, երկրի հավաքականի նախկին խաղացող Արազ Օզբիլիսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել