1lurer.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) այսօր ժամը 13:00-ին մեկնարկած հերթական՝ 24-րդ ժողովի ընթացքում ֆեդերացիայի նախագահ ընտրեց գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին։
Մելիքբեկյանի օգտին քվեարկել է ֆեդերացիայի 19 անդամ, իսկ Արազ Օզբիլիսի օգտին՝ 2-ը։
Օրակարգում ընդգրկված էր 14 հարց, որոնց թվում՝ նաև ՀՖՖ նախագահի ընտրությունը:
Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։
ՀՖՖ-ի նոր ղեկավարն ընտրվեց առաջիկա 4 տարվա համար։
Մինչ այդ ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել էին ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանի հիշատակը:
comment.count (0)