«Պահանջում ենք բացել զանգերը մեր պատվավոր նախագահի համար». «Հանրային ձայն»-ի պահանջն՝ Ավինյանին
 |hetq.am|
17:50 - 26 դեկտեմբերի, 2023

«Պահանջում ենք բացել զանգերը մեր պատվավոր նախագահի համար». «Հանրային ձայն»-ի պահանջն՝ Ավինյանին |hetq.am|

hetq.am: «Հանրային ձայնը» պայման դրեց Երևանի քաղաքապետի առաջ, որ եթե կարմիր գծերում մեքենաների կայանման գնի թանկացմամբ երեք ամիս հետո բան չփոխվի քաղաքում, կարմիր գծերն ընդհանրապես հանվեն։ Պահանջը Տիգրան Ավինյանին ներկայացրեց «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը։

«Եվ կիսակատակ ասեմ՝ պետք է իրականացվի ՔՊ-ի խոստումը, որ արագաչափերն ու կարմիր գծերն ընդհանրապես հանվեն։ Ես ձեզ տալիս եմ այդ շանսը։ Եվ ևս մեկ պահանջ «Հանրային ձայն»-ի կողմից, մենք մեզ պահում ենք կոռեկտ, պահանջում ենք բացել զանգերը մեր պատվավոր նախագահի համար որը, շատ կոռեկտ շփվելու է և՛ վաչության պետերի, և՛ թաղապետերի հետ, այս դեպքում մենք կշարունակենք կոնստրուկտիվ մեր բանավեճը և քաղաքի կարգավորումը»,- նշեց Ավագյանը։

Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Երևի թե շանտաժի մեթոդով ինձ հետ աշխատելը կամ իմ խմբակցության հետ աշխատելը ամենասխալ մեթոդն է, որովհետև մենք էդ մեթոդին ուղղակի չենք տրվում։

Որևէ տեսակի խտրականություն որևէ դեպքում չենք դնում, բայց մարդկանց, ովքեր պետական կամ համայնքային պաշտոնյաների անձնական կյանքի ներքնաշորերի մեջ պետք է մտնեն, և էն ամենացածր մակարդակի շանտաժներով իրենց պետք է ինչ-որ բաներ պարտադրեն, նման մարդկանց նկատմամբ իմ վերաբերմունքը շատ բացասական է։ Հետևապես, արտոնյալ պայմաններ էդ մարդկանց համար չկան և չեն կարող լինել»,- պատասխանեց Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել