armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։
Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
-Տիկին Բաղդասարյան, ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի միջեւ քննարկումներ տեղի ունեցե՞լ են։
-ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով։
comment.count (0)