2023 թվականի դեկտեմբերի 27-ին Ռավասկլետոյի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել, որով հորդորում է Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից։
Նշվում է, որ քաղաքային խորհուրդը հորդուրում է ճանաչել Հայոց ցեղասխանությունը ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդարանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և հենց Իտալիայի խորհրդարանի կողմից արդեն իսկ ընդունված բանաձևերի հիման վրա։
«Խորհուրդը իր լիակատար համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին պատմական ճշմարտության ճանաչման և իր անձեռնմխելի իրավունքների պաշտպանության համար պայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)