tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրա կազմակերպիչներին, հովանավորներին և մեղավորներին։
Ասվում է Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։
«Անվտանգության խորհրդի անդամները խստագույնս դատապարտել են 2024 թվականի հունվարի 3-ին Քերման քաղաքում (ԻԻՀ) ահաբեկչությունը»,- ասվում է հայտարարության մեջ։
«Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել բոլոր պետություններին, միջազգային իրավունքով և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով ստանձնած պարտավորություններին համապատասխան, ակտիվորեն համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Անվտանգության խորհուրդը հաստատել է, որ ցանկացած ահաբեկչական գործողություն հանցավոր է և չունի արդարացում։
comment.count (0)