Բաքվի ծննդատան հրդեհի հետևանքով նորածիններ են մահացել
 |panorama.am|
11:19 - 09 հունվարի, 2024

Բաքվի ծննդատան հրդեհի հետևանքով նորածիններ են մահացել |panorama.am|

panorama.am: Ադրբեջանի Հանրապետական պերինատալ կենտրոնում  բռնկված խոշոր հրդեհի հետևանքով երեխաներ են մահացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Կենտրոնում նորածնային վերակենդանացման բաժանմունքում բռնկված հրդեհից հետո չորս նորածնի դի է հայտնաբերվել»,-նշում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով այդ երկրի Գլխավոր դատախազության, Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ հայտարարությունը։

Շենքում գտնվող 3 մարդ ծխից թունավորվել են։ Նրանք հոսպիտալացվել են Կլինիկական բժշկական կենտրոն, նրանց վիճակը գնահատվում է կայուն։ Փաստի առթիվ Գլխավոր դատախազության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։







Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել