Փարաջանովի արձանի բացումը՝ Երեւանում. ԿԳՄՍՆ-ն առաջարկել է Կինոյի տան դիմացի հրապարակը կոչել «Նռան գույնի հրապարակ»
 |news.am|
12:54 - 09 հունվարի, 2024

Փարաջանովի արձանի բացումը՝ Երեւանում. ԿԳՄՍՆ-ն առաջարկել է Կինոյի տան դիմացի հրապարակը կոչել «Նռան գույնի հրապարակ» |news.am|

news.am: Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների բացման շրջանակում Կինոյի տան հարակից հատվածում այսօր՝ հունվարի 9-ին, տեղադրվել է Փարաջանովի արձանը (քանդակագործ՝ Արա Ալեքյան)։

Բացման արարողությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Արայիկ Հարությունյանն իր խոսում նշեց, որ 2023-2024 թվականները հարուստ են նման միջոցառումներով. «Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատուրյանի, Շառլ Ազնավուրի հոբելյաններն են, մարդիկ, որոնցով հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ներկայանում է եւ ճանաչելի է դառնում: Սրանք մարդիկ են, որոնց անունը հնչելիս, նրանք անմիջապես ասոցացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ:

Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է, բայց մեր միջոցառումները, որոնք հաստատվել են կառավարական հանձնաժողովի կողմից, լինելու են ամբողջ տարվա ընթացքում: Մենք մի քանի մեծ միջոցառումներ ունենք, հաստատել ենք ավելի քան 30 ծրագիր: Մենք հոբելյանը նշելու ենք ոչ միայն Հայաստանում, Երեւանում, այլեւ մեր մարզերում, արտասահմանում, մասնավորապես Ֆրանսիայում եւ Վրաստանում արդեն ունենք նախանշված ծրագրեր»,-ասաց նա՝ հստակեցնելով, որ արձանը տեղ կգտնի Կինոյի տան շենքի դիմաց:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց. «Հայ կիոնի 100-ամյակի ամփոփումը եւ Ձարաժանովի 100-ամյակով ամփոփումը ցույց է տալիս կինոյի ոլորտում այն զարգացումը, որ կարող ենք նկատել, եւ որը ոգեւորող է: Նախորդ տարի մեր ֆիլմերը ավելի քան 74 տոկոսով մեծացրել են իրենց մասնակցությունը միջազգային կինոփառատոններին: Մենք ուրախությամբ նշում ենք, որ մեր ավելի քան 10 ֆիլմեր ավելի քան 28 մարցանակ են բերել տարբեր միջզգային հեղինակային փառատոններում: Մենք հիմա բոլորս անհամբեր սպասում ենք «Ամերիկացի» ֆիլմի հաջողությանը Օսկարի մրցանակաբաշխությանը: Բայց այն արդյունքը, որ գրանցված է, արդեն հաջողություն է, որովհետեւ «Ամերիկացի» ֆիլմը, որն ամբողջությամբ հայկական ֆիլմ է, արդեն իսկ հայտնվել է Օսկարի մրցանակաբաշխության կարճ ցանկում:  Մենք դեռ շատ անելիք ունենք, իսկ հոբելյանները նշելը լավ առիօթ է, որպեսզի խոսենք այդ անելիքների մասին»:

Անդրադառնալով Փարաջանովի արձանին, նախարարն ասաց. «Արձանը շատ բնորոշ ու բնութագրական է: Պետք է նշեմ, որ մեր ավելի գլոբալ հեռանկարը Կինոյի տան բակում աստղային պուրակ ունենալը, այդտեղ արձանը տեղադրելը եւ հրապարակն անվանակոչելն է: Մեր առաջարկն ուղարկվել է քաղաքապետարան, որով առաջարկվում է, որ դիմացի հրապարակը, որտեղ կտեղադրվի Փարաջանովի արձանը, անվանակոչել Նռան գույնի հրապարակ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել