Վարչապետի՝ ցնցուղի մասին հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան |tert.am|
13:41 - 09 հունվարի, 2024

Վարչապետի՝ ցնցուղի մասին հանձնարարականն ինձ չէր ուղղված․ Ժաննա Անդրեասյան |tert.am|

tert.am: Խնդրում եմ տեսանյութն ուշադիր նայեք, վարչապետի հանձնարարականն ինձ չէ ուղղված։ Այսպես արձագանքեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը կատարել է՝ ճշտե՞լ է ցնցուղի գինը:

Լրագրողի դիտարկմանը, որ ցնցուղը Ձեզ է ուղղել և հանձնարարել ճշտել ցնցուղի շուկայակական գինը, Անդրեասյանն ասաց․ «Տեսանյութը մինչև վերջ ուշադիր նայեք։ Ցնցուղն այդ գույքի մաս չէ»։

Թեմայի վերաբերյալ այլ հարցերը Ժաննա Անդրեասյանն անպատասխան թողեց։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագած բնակավայր: Նա այցի շրջանակում եղել է Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում և ծանոթացել կատարված աշխատանքներին։

Փաշինյանը պոկել է լոգարանի ցնցուղը և, դիմելով Անդրեսայանին, ասել․ «Ամենայն լրջությամբ եմ ասում, տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրեք, [ցնցուղը] տեսեք տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է ու ինչ արժե մեր շուկայում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել