ՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնների արտահանման փորձը Իրանի Իսլամական Հանրապետություն
17:43 - 09 հունվարի, 2024

ՊԵԿ-ը կանխել է մետաղյա ջարդոնների արտահանման փորձը Իրանի Իսլամական Հանրապետություն

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության են ենթարկվել «արտահանում» մաքսային ընթացակարգով  հայտարարագրված (հատուկ տեխնիկայի տարբեր օգտագործված մասեր)  ապրանքները և կից փաստաթղթերը։

ՊԵԿ-ից հայտնում են, որ ներքին անվտանգության վարչության աշխատակիցների մոտ՝ արտահանվող ապրանքների տեսազննման արդյունքում, հիմնավոր կասկած է առաջացել, որ երեք բեռնատարով արտահանվող ապրանքը հանդիսանում է մետաղյա ջարդոն, որի արտահանումը, ՀՀ Կառավարության 22 հունիսի 2023 թվականի թիվ 994-Ն «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական Տնտեսական Միության երկրներ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշմամբ, արգելված է։ Շուրջ 66 տոննա մետաղյա ջարդոնի արտահանման փորձը կանխվել է:

Արտահանվող ապրանքների նկատմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն։ Պարզվել է, որ արտահանվող ապրանքները պիտանի չեն հետագա նպատակային նշանակության օգտագործման համար։

Դեպքի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեաիրավական գնահատական տալու և հետագա ընթացքն օրենքով սահմանված կարգով ապահովվելու համար։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել