ՊԵԿ նախագահի կոչը բնակարանները վարձակալությամբ տվողներին |1lurer.am|
19:51 - 11 հունվարի, 2024

ՊԵԿ նախագահի կոչը բնակարանները վարձակալությամբ տվողներին |1lurer.am|

1lurer.am: Պետական եկամուտների կոմիտեն փետրվարի 1-ից կտուգանի առանց պայմանագրի կամ հայտարարությամբ բնակարաններ վարձով տվողներին. հայտնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այլընտրանքային հնարավորություն է տրվել բոլոր սեփականատերերին` եթե ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել վարձակալության պայմանագիր կնքել, կարող են կոմիտեին ներկայացնել հայտարարություն, որ ունեն փաստացի վարձակալական հարաբերություններ, և ներկայացնեն տարեկան եկամուտների հայտարարագիրն ու վճարեն հարկերը։

Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Դա կիրառելի ա այն դեպքերում, երբ որ, օրինակ, հնարավոր չի կադաստրում գրանցում անել, որովհետև ժամով են տալիս որոշակի տարածքներ վարձակալության կամ օրով են տալիս: Պատկերացնում եք, որ երկու-երեք օրը մեկ չենք կարող գնալ կադաստր, գրանցում անել, մենք այդ հնարավորությունը տվել ենք: 5000 քաղաքացի արձագանքել է և ներկայացրել է հայտարարություն. դեկտեմբեր ամսվա և հունվարի ամսվա ընթացքում իրենք ունեն վարձակալական հարաբերություններ և ներկայացնելու են տարեկան եկամուտների հայտարարագիր: Մինչև փետրվարի 1-ը հավաքում ենք բոլոր հայտարարությունները, ունենք տեղեկություններ, որոնք ստանում ենք այլ պետական մարմիններից, ունենք մեր սեփական տեղեկությունները, որտեղ ինչ տարածք է վարձով տրվում, և փետրվարի 1-ից հետո փուլ-փուլ կսկսենք վարչարարությունը՝ կենտրոնանալով նորակառույց շենքերում վարձակալության տրվող բնակարանների վրա, և կոչ եմ անում քաղաքացիներին, ինչպես մեր 5000 քաղաքացիները, ովքեր ընկալել են պահանջը, շարունակեն դա անել, որպեսզի խուսափեն լրացուցիչ վարչարարությունից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել