Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո Թհե-Յուլին Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ |armenpress.am|
21:06 - 12 հունվարի, 2024

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո Թհե-Յուլին Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Չո Թհե-Յուլին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Միրզոյանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

«Իմ շնորհավորանքներն եմ հղում Նորին Գերազանցություն պարոն Չո Թհե-Յուլին Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքները հաջող պաշտոնավարման համար: Ակնկալում եմ համատեղ աշխատանք՝ քաղաքական երկխոսության հետագա խորացման, համատեղ օրակարգի առաջմղման և բազմակողմ համաժողովներում համագործակցության ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել