ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհավորելով դեսպան Ֆերրանտիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում:
Կարևորելով Հայաստանի և Իտալիայի միջև պատմական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն ջանքեր կգործադրի երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության խորացման և զարգացման ուղղությամբ:
Երկուստեք գոհունակությամբ նշվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերին: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։
comment.count (0)