Խաղաղության օրակարգը խնդիրների է հանդիպում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս․ Արթուր Հովհաննիսյան
 |tert.am|
11:34 - 18 հունվարի, 2024

Խաղաղության օրակարգը խնդիրների է հանդիպում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս․ Արթուր Հովհաննիսյան |tert.am|

tert.am: Խաղաղության օրակարգը խնդիրների է հանդիպում թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս, բայց պետք է արձանագրենք, որ իշխանության օրակարգը խաղաղության օրակարգն է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Իշխանական պատգամավորն ընդգծեց՝ հենց սկզբից էլ հանրությանը տեղեկացրել են, որ այն հեշտ գործընթաց չէ։

«Մենք այդ խոչընդոտներին հանդիպում ենք հատկապես ագրեսիվ հռետորաբանության տեսանկյունից։ Կիսում ենք վարչապետի այն մոտեցումը և հույսը, որ Ալիևի հայտարարությունները փորձ չեն խաղաղության օրակարգը փակուղի տանելու։

Եթե սա Ադրբեջանի կողմից փորձ է խաղաղության օրակարգը փակուղի տանելու, սա որևէ կերպ մեզ հետ չի կանգնեցնելու մեր օրակարգից, որը խաղաղության օրակարգն է»,- նշեց ՔՊ պատգամավորը՝ ընդգծելով, որ Հայաստանը պատերազմի օրակարգ չունի, ունի խաղաղության օրակարգ, և շարժվելու է այդ ճանապարհով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել